Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչն այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ամոփոփել է անցնող տարին, որում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակ Թուրքիան չի ընդունի խաղաղության որևէ բանաձև, եթե դրան համաձայն չէ Ադրբեջանը։ Մեր գլխավոր պայմանը Ղարաբաղի «ազատագրումն» է։ Միայն դրանից հետո մենք կբացենք Հայաստանի հետ սահմանը»։
Քըլըչը հավելել է, որ ցայժմ Ադրբեջանը Թուրքիայի տնտեսության մեջ ներդրել է 10 միլիարդ դոլար, և որ ներկայումս երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 3 միլիարդ դոլար։
Քըլըչը նաև շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին՝ Վանի նահանգի երկրաշարժերի ժամանակ ցուցաբերած օգնության համար։








































