Ամերիկացի փոփ-երգչուհի Քեթի Փերրին MTV տարբերակով ճանաչվել է տարվա լավագույն արտիստ: Այս մասին հաղորդվում է MTV կայքում:
Պատվավոր կոչման համար պայքարում նա առաջ է անցել Նիկի Մինաժից, Ադելից, Լեդի Գագայից, Ռիհաննայից, Բիյոնսեից և այլ երգչուհիներից: Քեթի Փերրիի ձեռքբերումների թվում փորձագետները նշում են Billboard հիթ-շքերթում ունեցած ռեկորդը (մեկ սկավառակի հինգ երգ զբաղեցրել է շքերթի առաջին հորիզոնականը), հաջող շրջագայությունը, ինչպես նաև տեսահոլովակները, իսկ Firework-ը ստացել էր MTV Video Music Awards-ի գլխավոր մրցանակը:
MTV-ն 2011 թվականի լավագույն երգ է ճանաչել Ադելի Rolling in the Deep երգը, որը շրջանցել էր Նիկի Մինաժի Super Bass և Ռիհաննայի We Found Love երգերը:
Հեռուսատաալիքը ընտրել է նաև տարվա լավագույն էլեկտրոնային երաժշտին: Այս կոչմանն է արժանացել Skrillex-ը, որը վերջերս ստացել էր GRAMMY հինգ մրցանակ:
MTV-ի տարբերակով լավագույն կենդանի ելույթը 30 Seconds to Mars-ի Hurricane ելույթն էր:







































