Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «Երկիր»-ի թղթակցի հետ զրույցում հերքել է տեղեկությունը, թե իբր Քոչարյանն իր տանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ:
«Երկրորդ նախագահն արդեն երկու շաբաթ է` հանրապետությունում չէ, ուստի Սարգսյանի հետ իր տանը հանդիպել չէր կարող»,- նշել է նա:
Այսօր թերթերից մեկը գրել էր, թե Քոչարյանն ու Սարգսյանը հանդիպել են, խոսել առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին ու պայմանավորվածություններ ձեռք բերել:









































