Հանրապետությունում եղանակը կպայմանավորվի ցածր ճնշման դաշտով:
Դեկտեմբերի 16-ին հանրապետության հարավային առանձին վայրերում ժամանակ առ ժամանակ հնարավոր են ձյան տեղումներ, չի բացառվում բուքն ու ցածր տեսանելիությունը: Մառախուղն առայժմ կպահպանվի կենտրոնական հատվածում:
Առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում` 13-18մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օրվա ընթացքում կնվազի 2-4 աստիճանով: Ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է մերկասառույց:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին Վերին Լարսի ուղղությամբ տեղաշարժվել միայն ճանապարհների վիճակի մասին պաշտոնական տեղեկություն ստանալուց հետո:
Մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հնարավոր է մառախուղ:
Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -5-7, ցերեկային ժամերին -1+1, երեկոյան -1-3:








































