Friday, 12 06 2026
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն

Մտքի թշվառության հետևանքը

Երբ աշխարհում ծավալվում էր ֆինանսա-տնտեսական ճգնաժամը, վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ էր ունենում Ազգային ժողովում և ասում, որ Հայաստանն այդ պայմաններում իր բանկային կայուն համակարգով դառնալու է ալեկոծվող աշխարհում փոթորկի մատնված ներդրումային նավերի խաղաղ նավահանգիստ:

Անցավ մոտ երեք տարի, սակայն ոչ մի համաշխարհային ներդրումային նավ ուշադրություն չի դարձրել Հայաստանի նավահանգիստների վրա, ինչը վկայում է, որ Հայաստանի իշխանությունը կա՛մ զուրկ է տարրական կանխատեսումներ ու պլանավորում անելու ունակություններից, կա՛մ էլ գիտակցաբար ստել է հասարակությանը:

Փոխարենը, Հայաստանի իշխանությունը շարունակում է ինտենսիվորեն վաճառել Հայաստանի ընդերքը:

Սյունեցիները չեն հասցնում ուշքի գալ տարածաշրջանի էկոլոգիական աղետից: Մի կողմից Կապանում Dino Gold Mining ընկերությունը շարունակում է հանքարդյունաբերությամբ զբաղվել և դեռ մի տեղի պաշարները չիրացրած, շտապում է Շահումյանի բանավան տարածքում հանքի շահագործումից առաջ նախապատրաստական աշխատանքներ իրականացնել և վերջին մնացած տասը գյուղացիներին տարհանել, մյուս կողմից` Քաջարանի կոմբինատն է շարունակում շահագործվել, վերսկսում են Լեռնաձորում ուրանի հնարավոր շահագործման մասին խոսակցությունները, և արդեն Քաջարան գյուղի տարածքում (գյուղում ապրում է 131 ընտանիք՝ 270-300 բնակիչ) հանքեր շահագործելու ծրագրեր են փորձում իրականացնել:

Հայաստանյան օլիգարխիային տարածք տուր, որ խանութ բացի և իրացնի իր իսկ ներկրած ապրանքները, կամ ոլորտ տուր, որ իրացնի իր իսկ աճեցրած բանջարաբոստանային կուլտուրաները: Ընդերքի համար երբեմն տեխնոլոգիաներ են պահանջվում: Իսկ հայաստանյան օլիգարխիայի տարերքը առուծախն է, որով Հայաստանի բնակչության ծանր սոցիալական վիճակի հաշվին գերշահույթներ են վաստակում:

Սա ցույց է տալիս Հայաստանի ոչ միայն տնտեսության, այլ նաև տնտեսության զարգացման համար պատասխանատու անձանց մտքի թշվառությունը: Տնտեսության թշվառությունն ընդամենը այդ մտքի թշվառության հետևանքն է: Դիվերսիֆիկացիայի, նորարարության, ինովացիաների, տեխնոպարկերի և այլ երևույթների մասին տերմինաբանական անգիրները, որ պարբերաբար արտասանում են Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, իրական կյանքում վերածվում են պարզ առուծախի` այն, ինչից հնարավոր է հենց այս րոպեին փող աշխատել, առնում ենք մեզ, ինչից հնարավոր է փող աշխատել ծախելով, ծախում ենք ուրիշներին:

Հայաստանի Հանրապետության ընդերքը Հայաստանի օլիգարխացած իշխանության համար վերածվել է այնպիսի ապրանքի, ինչպիսին, օրինակ, շաքարավազն է, ալյուրը, բրինձը, յուղը կամ ձեթն ու բենզինը: Պարզապես այդ ամենը ժողովրդի վրա են ծախում ու փող աշխատում, իսկ ընդերքը արտասահմանցիներին են ծախում ու փող աշխատում: Ցավալիորեն, ահա այն, ինչը Հայաստանում համարվում է մտքի արգասիք հանդիսացող տնտեսական նոր քաղաքականություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում