The New York Times Company ընկերության գործադիր տնօրեն Ջանեթ Ռոբինսոնը տարվա վերջին կլքի ընկերությունը: Այս մասին հաղորդում է The New York Times թերթը:
Ռոբինսոնն ընկերությունում աշխատել է 28 տարի, գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2004 թվից: Նրա գլխավոր ձեռքբերումներից մեկը ընկերության եկամուտների աճն է: Մինչ նոր գործադիր տնօրենի նշանակումը՝ այդ պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արթուր Սուլցբերգեր Կրտսերը:
New York Times Company-ին, բացի New York Times պարբերականից, պատկանում են Boston Globe և International Herald Tribune թերթերը: