Google ընկերությունը հրապարակել է ավանդական Zeitgeist («Ժամանակի ոգին») հաշվետվությունը՝ նվիրված ամենահայտնի որոնողական հարցումներին, որի ծառայությունից օգտվել են տարբեր երկրների բնակիչները 2011 թվականի հունվարից մինչև նոյեմբերը:
Google-ը տարվա ամենահիշարժան իրադարձությունների մասին հիշեցրել է երեքրոպեանոց տեսանյութի օգնությամբ: Տեսանյութում հիշատակվում է Եգիպտոսում, Թունիսում, Լիբանանում արաբական հեղափոխությունները, զանգվածային անկարգությունները Հունաստանում, «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի սպանությունը:
Համաշխրահային ցանցի օգտատերերի ուշադրությունը գրվել է նաև Ճապոնիայի երկրաշարժը և տարվա սկզբին Բրազիալայում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղները:
Աշխարհիկ իրադարձություններից հիշատակվել է Մեծ Բրիտանայի արքայազն Ուիլյամսի և Քեյթ Միդլթոնի հարսանեկան արարողությունը: Տեսանյութում հիշատակվում են նաև այս տարի մահացած անձնավորությունները` դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը, Apple հիմնադիր Սթիվ Ջոբսը, հեռուստալրագրող Էնդի Ռունին և այլք:
Google-ի տվյալներով՝ աշխարհի առավել հիշարժան իրադարձություններից է նաև ամերիկյան տիեզերական Space Shuttle ծրագրի ավարտը, NASA Atlantis տիեզերանավի վերջին թռիչքը, ինչպես նաև 2011 թվականի սեպտեմբերի 11-ի Նյու Յորքի ահաբեկչության տասներորդ տարելիցը:








































