Monday, 29 06 2026
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին

Արտակ Նազարյանի գործով առանցքային վկան ճնշումների է ենթարկվել

Արտակ Նազարյանի գործով առանցքային վկան ճնշումների է ենթարկվել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ Արտակ Նազարյանի իրավահաջորդը` Ծովինար Նազարյանը (Արտակի քույրը): Նա ասաց, որ նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ ապօրինություններ: Ծ. Նազարյանը ներկայացրեց տուժող կողմի պատրաստած հայտարարությունը, ըստ որի` Արման Մնացականյանը` գործով առանցքային վկան, դեռ անցյալ տարի պետք է զորացրվեր:

«Ա. Մնացականյանից նախաքննական ցուցմունքները ձեռք են բերվել ապօրինաբար: Ռազմական ոստիկանության կողմից նրա վրա ճնշումներ են գործադրվել` դեպքից հետո նրան և մի քանի այլ զինծառայողների տարել են Բերդ քաղաքի ռազմական ոստիկանություն և պահել քսաներեք օր: Դատարանում Ա. Մնացականյանը նաև նշել է` հայտնի չէ, թե իրեն երբ են զորացրելու: Վկան ապօրինաբար պահվել է ռազմական ոստիկանությունում: Նա նույնիսկ դատարանի դահլիճ ներկայանում է ռազմական ոստիկանների ուղեկցությամբ»,- նշեց Ծ. Նազարյանը` հավելելով, որ առանցքային վկայի ցուցմունքներում հակասություններ կան: Այդ հակասությունները պայմանավորված են նրանով, որ ցուցմունքները ձեռք են բերվել ապօրինի ճանապարհով:

Համատեղ ասուլիսի ընթացքում իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանն ասաց, որ պաշտպանության նախարարի հետ հանդիպումից հետո անակնկալի է եկել և զարմացել, որ նա չի կարող հարցեր լուծել: Ըստ իրավապաշտպանի` երբ նա նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախարարության ենթակայության տակ գտնվող քննչական ծառայության և ռազմական ոստիկանության հանցավոր կառույցներ լինելու մասին, որոնք կոծկել են Արտակ Նազարյանի սպանության գործը, նախարարը շրջվել է և ասել` ի՞նչ կարող եմ անել:

«Մենք տեսանք, որ նա ի զորու չէ որևէ հարց լուծել: Վկային զորացրելու հարցը` այդ չնչին հարցը, նույնպես չի կարող լուծել»,- մեկնաբանեց Ռ. Մարտիրոսյանը` ընդգծելով, որ նախարարը «անօգնական է»:

Տուժող կողմի հայտարարությանը միացավ մեղադրյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը: Նրա խոսքով`սա բացառիկ դեպք է, երբ պաշտպանական կողմը և տուժողը մեկ հայտարարությամբ են հանդես գալիս: Նրա համոզմամբ` Ա. Մնացականյանի նկատմամբ ճնշումները խոչընդոտում են, որպեսզի բացահայտվի առաջադրված մեղադրանքի բուն էությունը:

Ըստ Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռոբերտ Շուշանյանի` իրենք գործ ունեն հանցավոր ճանապարհով ստացված ցուցմունքների հետ: Ասուլիսին ներկա բանախոսները ներկայացրին գործում առկա բազմաթիվ հակասությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում