«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ԱԺ պատգամավորների մի խումբ օգնականներ դիմել են ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին` սոցիալական արդարությունը վերականգնելու պահանջով:
«Պատգամավորների օգնականները հայտնել են, որ այսքան ժամանակ ԱԺ աշխատակազմի աշխատակիցները, ի տարբերություն իրենց, բոլոր տոների կապակցությամբ նվերներ և այսպես կոչված 13-րդ աշխատավարձ են ստացել: Ըստ թերթի տեղեկությունների` Նիկոյանը նրանց խոստացել է առաջիկայում լուծել խնդիրը: Բայց քանի որ խորհրդարանի գանձանակը դատարկ է, ԱԺ խոսնակը դիմել է ՀՀ կառավարությանը, որպեսզի պահուստային ֆոնդից գումար հատկացվի:
Մինչ այդ ԱԺ պատգամավորների օգնականները համապատասխան գրություններ են թողել նաև Նիկոյանի՝ «Ֆեյսբուք»-ի էջում, որոնք հերթով ջնջվել են»:









































