ՀՀ ԱԻ նախարարությունից «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին, ժամը 23.32-ին ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն 4 թաղամասի 17-րդ շենքի մոտ գտնվող շինհրապարակում այրվում է շինարարական նյութերով լցված տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.50-ին, մարվել` 00.03-ին: Այրվել է 25 քմ մակերեսով երկաթյա տնակը և ներսում առկա ամբողջ շինանյութը և գույքը:








































