2008 թվականի նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի հակառակորդ Ջոն Մաքքեյնը սպասում է դեկտեմբերի 24-ին կայանալիք ակցիային` ընդդեմ ՌԴ Պետդումայի ընտրությունների արդյունքների:
Голос Америки-ն հայտնում է, որ Մաքքեյնն իր Twitter-ում գրել է արտահայտություններ` ուղղված Վլադիմիր Պուտինին, և հիշեցրել Պուտինի խոսքերն այն մասին, որ ինքն ունի երկու թշնամի` Չեչնիան ու Մաքքեյնը:
Մաքքեյնը նշել է ,որ զարմացած չէ ռուսների կազմակերպած ցույցերից, քանի որ հայտնի է, որ Ռուսաստանում իշխում է կոռուպցիան ու անօրինականությունը: Նա ավելացրել է, որ ՌԴ–ի ու ԱՄՆ–ի հարաբերությունները պետք է կանոնավորվեն ոչ միայն հակահրթիռային պաշտպանության կամ Աֆղանստանի ու Իրանի քաղաքական ոլորտում, այլ նաև դեմոկրատական ու մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում:










































