Հոլիվուդի օտարերկրյա մամուլի ասոցիացիան (HFPA) հրապարակել է «Ոսկե գլոբուս»–ի մրցանակներին հավակնողների անունները:
Այս տարվա ֆավորիտն է Միշել Խազանավիչուսայի The Artist ֆիլմը, որում նկարագրված են 20-րդ դարի իրադարձություններ, որոնք տեղի են ունենում Հոլիվուդում: Ֆիլմը մի դերասանի մասին է, ով կորցրել է իր հեղինակությունը և այլևս հռչակ չի վայելում:
The Artist ֆիլմը 6 անվանակարգերում հավակնում է մրցանակների:
Lenta.ru-ն գրում է, որ Ալեքսանդր Պեյնի The Descendants ֆիլմը, որի գլխավոր դերակատարը Ջորջ Քլունին է, ներկայացված է 5 անվանակարգերում։
Հիշեցնենք, որ անցած տարի «Ոսկե գլոբուս»–ի հիմնական մրցանակներին արժանացավ Թոմ Խուպերի «Խոսում է թագավորը» ֆիլմը:









































