Ամերիկյան դպրոցների կեսը, որոնք ֆինանսավորվում են պետութան կողմից, այս տարի չեն ցուցաբերում սահմանված կրթական կանոններին համապատասխան ցուցանիշներ: Այս մասին գրված է Ամերիկյան կրթական քաղաքականության կենտրոնի դեկտեմբերի 15-ին ներկայացրած զեկույցում (The Center on Education Policy):
Ինչպես գրում է lenta.ru-ն, ԱՄՆ-ի 5 նահանգների ` Ֆլորիդայի, Միսսուրիի, Նյու Մեքսիկոյի , Մասաչուսեթսի, Հարավային Կարոլինայի, ինչպես նաև Կոլումբիայի շրջանի դպրցների ¾ մասը չի ապահովել պահանջվող կրթական մակարդակը:
2010 թ. ստանդարտներին չեն համապատասխանել դպրոցների 39 %-ը: Նշենք, որ 2011 թ. այս արդյունքները համարվում են վատագույնը՝ 2001 թվականին պետական բյուջեից ֆինանսավորվող դպրոցների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուց հետո:









































