«Յունիբանկը», հավատարիմ մնալով Երևանի բոլոր շրջաններում և մարզերում ներկայացված լինելու և բանկային սպասարկումը քաղաքացիների համար առավել հարմարավետ դարձնելու ռազմավարությանը, շարունակում է մասնաճյուղային ցանցի ընդլայնումը:
Դեկտեմբերի 14-ին ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է «Յունիբանկի» «Դավիթաշեն» նոր մասնաճյուղը, որի հասցեն է` ք.Երևան, Տ.Պետրոսյան 24/3 (Դավիթաշեն վարչական շրջան):
Նախատեսվում է, որ մինչև տարեվերջ մասնաճյուղը կսկսի հաճախորդների սպասարկումը, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, կոմունալ վճարումների ընդունում:
«Դավիթաշեն» մասնաճյուղի բացմամբ «Յունիբանկի» սպասարկման կետերի ընդհանուր քանակը կազմեց 38:
Բանկը 18 մասնաճյուղ ունի Երևանում և 20 մասնաճյուղ` մարզերում ու ԼՂՀ-ում: Մոսկվայում գործում է Յունիբանկի ներկայացուցչությունը:
Մինչև տարեվերջ նախատեսվում է նոր մասնաճյուղ բացել նաև Վանաձոր քաղաքում: Ներկայում մասաճյուղերի քանակով «Յունիբանկը» ՀՀ բանկերի առաջին հնգյակում է:








































