Friday, 12 06 2026
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26

«Արմավիան»-ն և «Չորրորդ ինքնիշխանությունը» հաշտվել են

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հինգշաբթի օրն ավարտվել է «Արմավիա»-ն ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի գործով դատավարությունը:

Կողմերը հաշտության համաձայնության են եկել. «Չորրորդ ինքնիշխանություն»-ը պարտավորվել է հերքում տպագրել, իսկ «Արմավիա» ընկերությունը հրաժարվել է զրպարտության, գործարար համբավն արատավորող տեղեկություններ հրապարակելու համար որպես փոխհատուցում 2 միլիոն դրամի պահանջից:

Թերթի լրագրող Գոհար Վեզիրյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցել է, որ միևնույն է չեն ընդունում, որ զրպարտել են ազգային ավիափոխադրող ընկերությանը:

«Մենք գնացինք դատական նիստի, որպեսզի հասարակությունը, լրատվամիջոցները իրականում հասկանան, թե որն է խնդիրը, և, ըստ էության, դատական նիստերի ժամանակ պարզվեց այն իրողությունը, ինչ-որ «Չորրորդ ինքնիշխանությունը» պնդում էր, որ մենք բարեխիղճ, բառացի վերարտադրություն ենք արել, և Բաղդասարովի հայցն ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանության» ի սկզբանե անհեթեթ է եղել: Մենք հիմա էլ պնդում ենք, որ իրենց պահանջը անհեթեթ է եղել: Երկու անգամ հերքված բանը եթե մարդիկ ուզում են երրորդ անգամ հերքել, իրենց են դնում անհեթեթ վիճակի մեջ»:

Հիշեցնենք, «Չորրորդ ինքիշխանություն» թերթը ««Արմավիան» զենք է մատակարարել» վերնագրի ներքո, որում հղում կատարելով epress.am կայքին, գրել էր, թե Մոլդովայի ազգային բանակի հրամանատար Յուրի Դոմինիկը հայտարարել էր, որ զենք փոխադրելու նպատակով Լիբիայից Մոլդովա ժամանակ ԻԼ-76 ինքնաթիռը պատկանում է Հայկական քաղաքացիական ավիաընկերությանը»:

«Արմավիա»-ն հայցում նշել էր, որ թերթը բարեխղճորեն չի արտատպել այս լուրը` փոխել է վերնագիրը և լուրի կողքին տպագրել է «Արմավիա» ընկերության տարբերանշանով ինքնաթիռի լուսանկար:

Ընկերության փաստաբանը հրաժարվել է պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում