Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Իսրայելի ԱԳՆ-ի գլխավոր քարտուղար Ռաֆայել Բարաքի ղեկավարած պատվիրակության հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը։
Հանդիպման ժամանակ Բարաքը հայտարարել է, որ Իսրայելի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ հիշեցնելով, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 20 տարի առաջ։
Մամեդյարովն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանի ու Իսրայելի հարաբերություններն ունեն զարգացման մեծ պոտենցիալ՝ ընդգծելով քաղաքական երկխոսության կարևորությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Մերձավոր Արևելքի ու Հարավային Կովկասի զարգացումները։









































