ԱՄՆ կոմունիկացիաների հարցերով դաշնային հանձնաժողովը միաձայն նոր օրենք է ընդունել, ըստ որի ամերիկյան հեռուստատեսության եթերից կվերանա բարձր գովազդը:
Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, ավելի վաղ՝ 2010թ., այդ օրենքը մշակվել էր ԱՄՆ Կոնգրեսի և հաստատվել նախագահ Բարաք Օբամայի կողմից: Օրենքն ուժի մեջ կմտնի 2012թ. դեկտեմբերից:
Նոր օրենքը պարտավորեցնում է հեռուստաալիքներին ցածրացնել ձայնը բարձր գովազդի ժամանակ, քանի որ այն նյարդայնացնում է հեռուստադիտողներին: Գովազդի ձայնը, ըստ նոր օրենքի, չպետք է գերազանցի հեռուստահաղորդումների և ֆիլմերի ձայնին:
Վերջերս նման օրենքներ ընդունվեցին Գերմանիայում և Կանադայում: