Միավորված ազգերի կազմակերպությունը չորեքշաբթի դիմել է դոնոր ընկերակցությանը՝ 2012թ. հումանիտար օգնության համար խնդրելով իրեն տրամադրել մոտ 8 մլրդ դոլար:
Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը` այդ գումարով նախատեսվում է աջակցել աշխարհի 16 երկրների 50 միլիոն կարիքավորների՝ Աֆղանստանից մինչև Զիմբաբվե, այդ թվում Աֆրիկյան եղջյուրի երկրներ, որը շարունակում է մնալ աշխարհի ամենախոշոր ճգնաժամային կենտրոնը:
«Ընդհանուր առմամբ 2012թ. հումանիտար կարիքները գնահատվում են 7.7 մլրդ դոլար»,- ասել է ՄԱԿ հումանիտար գործունեության համակարգող Վալերի Ամոսը՝ ավելացնելով, որ այդ թիվը 14 միլինով գերազանցում է նախորդ տարվա գումարին:
Նշենք, որ միայն Սոմալիում հումանիտար օգնության անհապաղ կարիք ունեցողների թիվը ավելի քան 4 մլն է:








































