Նյու Յորքում դեկտեմբերի 14-ին Sotheby’s աճուրդի տանը, որը նվիրված էր իսրայելական և միջազգային արվեստին, վաճառվել է Մարկ Շագալի վրձնին պատկանող սինագոգի երեք ինտերիեր: Բոլոր երեք աշխատանքները վաճառվել են շատ բարձր գնով` գերազանցում էր նախապես սահմանված գինը: Այս մասին հաղրդվում է աճուրդի տան կայքում:
Շագալի նկարները, որոնք պատկերում էին տարբեր սիրագոգեր, գնահատվել էին 1,6 միլիոն դոլար: Ամենաթանկը` «Երուսաղեմում եմենական սինագոգի ինիտերիերը» (1931), գնահատվում էր 400-600 հազար դոլար, սակայն այն վաճառվել է 872,5 հազար դոլարով:
Sotheby’s-ը մյուս երկու աշխատությունները` «Արիում աշքենազյան սինագոգի ինտերիերը» և «Վիլնյուսում սինագոգի ինտերիերը, Քլոյզ», պաստրաստվում էր վաճառվել 300-500 դոլարով: Արդյունքում յուրաքանչյուր նկար վաճառվել է 758,5 հազար դոլարով:
Շագալի բոլոր երեք նկարները, որոնք պահվում էին Մաքս Քոտտինի մոտ, աճուրդի հանվել են առաջին անգամ: Աշխատանքների նկատմամբ հետաքրքրությունը առաջացրել է այն ահնագմանքը, որ հայտնի են նկարչի ընդամնեը վեց ավարտված աշխատություն, որոնց վրա պատկերված են սիրագոգեր կամ նրանց ինտերիերներ:









































