Դեկտեմբերի 14-ին` ժամը 20-ի սահմաններում, մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա մի տղամարդ:
Վերջինս հայտնել է, որ վնասվածքներն ստացել է Խանջյան փողոցում՝ իր վարած «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենային «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենանայի բախվելու հետևանքով:
«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ը և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:







































