2012 թ.-ին նախատեսվում է շարունակել ՓՄՁ ոլորտում իրականացվող տեխնիկական աջակցության, խորհրդատվության, վարկավորման և այլ ծրագրերը: Այսօր կառավարության նիստում հաստատվեց պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվող ՓՄՁ աջակցության ծրագիրը:
«Այս տարի զգալիորեն մեծացել են վարկավորման ծավալները: Սա այն ծավալն է, որն իրականացվելու է բյուջետային շրջանակներում, իսկ ոլորտի զարգացումն ավելի լայն է և ընդգրկուն»,- զեկուցեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Գործադիրը հաստատեց նաև էկոնոմիկայի նախարարության առաջարկը` Որակի տեսչությունը վերանվանել Շուկայի վերահսկողության տեսչություն, և հաստատեց դրա նոր կանոնադրությունը:
Ինչպես ներկայացրեց Տ. Դավթյանը` տեսչությունը վերակազմավորվում է, կունենա նոր կառուցվածք, հստակեցվում է կանոնադրությունը:
«Դրանից հետո տեսչության գործունեությունը նոր թափ կստանա»,- հավաստեց նախարարը:








































