ԵՄ բնակչության 24 տոկոսը կյանքում ոչ մի անգամ համացանց մուտք չի գործել: 2006 թվականին նրանց թիվը կազմում էր 46 տոկոս: Այս մասին հաղորդվում է Եվրոպական վիճակագրական գործակալության մամուլի հաղորդագրություն մեջ:
Երկրները, որտեղ բնակչության մեծամասնությունը կյանքում համացանց մուտք չի գործել, Ռումինիան, Բուլղարիան և Հունաստանն են՝ 54, 46 и 45 տոկոս համապատասխանաբար: Շվեդիայում, ընդհակառակը, համացանցից ընդհանրապես չի օգտվել բնակչության միայն 5 տոկոսը: Ապա հաջորդում են Դանիան և Նիդերլանդները 7 տոկոսով:
Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ 2015 թվականին նախկինում համացանց մուտք չունեցող բնակչությունը թիվը նվազելու է մինչև 15 տոկոս:
Բացի այդ, բերվում են ԵՄ երկրների էլեկտրոնային առևտրի տվյալները: Առավել հայտնի են Մեծ Բրիտանիայի օնլայն-ծառայությունները. օգտատերերի 82 տոկոսը վերջին տարվա ընթացքում գոնե մեկ անգամ գնումներ են կատարել համացանցից: Մեծ Բրիտանիային հաջորդում են Դանիան և Գերմանիան (77 տոկոս), Եվրոպայում միջին ցուցանիշը կազմում է 58 տոկոս:









































