Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ՝
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից թիվ 306 բանաձևի ընդունմանը, որով թուրքական իշխանություններին կոչ է արվում երկրի քրիստոնեական համայնքներին, մասնավորապես՝ հայկական, հունական ու ասորական փոքրամասնություններին, վերադարձնել զավթված եկեղեցիները, վանքերը և այլ հոգևոր ինստիտուտներ։
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այդ բանաձևի ընդունումը «լուրջ չէ», ինչի մասին վկայում է նրա քվեարկությունը։ Դրան մասնակցել է «ընդամենը 3 մարդ», որից 2-ը կողմ են արտահայտվել բանաձևին։ Այդ բանաձևն ընդունվել է «անհիմն ձևով», քանի որ Թուրքիայում «գոյություն չունի» կրոնական խտրականություն: Թուրքիայի Սահմանադրությունը «ապահովում է» ռասայական, էթնիկ, կրոնական, լեզվական հավասարություն»։








































