Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ հնարավոր է, որ շուտով Իրանը սկսի ատոմային գործողություններ իրականացնել ընդհատակյա միջուկային գործարանում: Այս քայլը ոտքի կկանգնեցնի միջուկային ծրագրի պատճառով Իրանի հետ հակամարտության մեջ մտած Արևմուտքի երկրներին:
Reuters-ը գրում է, որ իրանցի փորձագետները Քոմ քաղաքի մոտ գտնվող Ֆորդոու բունկերում արդեն կատարել են նախնական պատրաստությունները` ուրանի հարստացման ծրագրի իրականացումը նախկին ռազմական բազայի տեղում սկսելու նպատակով:
Սարքավորումները և մեքենաներն արդեն տեղափոխվել են, ինչը նշանակում է, որ գործողությունները, որոնք սկզբնապես իրականացվում էին այլ տարածքում, կարող են շարունակվել ընդհատակյա գործարանում։ Դա տեղի կունենա հենց որ Իրանն այդ մասին որոշում կայացնի:









































