Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի օրը նվազել են 2,5-3,4 տոկոսով: Դա տեղի է ունեցել Նավթ արտահանող երկրների կազմակերպության որոշման ֆոնի վրա, որը ենթադրում է բարձրացնել հումքի արդյունահանման քվոտաները՝ մինչև օրական 30 միլիոն բարել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Այս որոշումն ընդունվել է Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են կազմակերպության անդամ երկրները: Նախորդ քվոտան կազմում էր օրական 24,845 միլիոն բարել և մնում էր անփոփոխ 2008 թ.-ի դեկտեմբերից:
Նոր քվոտան չի վերանայվի մինչև 2012 թ. երկրորդ կեսը: Նավթարդյունահանման անհատական քվոտաների փոփոխությունները ՆԱԵԿ-ի ներկայացուցիչները կքննարկեն ավելի ուշ: Ընհանուր քվոտան նախատեսում է Իրաքից նավթի ներմուծում, որը երեք տարվա ընթացքում հաշվի չէին առնում:









































