Շվեյցարիայի խորհրդարանը չորեքշաբթի օրը կայացած նիստի ժամանակ երկրի ֆինանսների նախարար Էվելինա Վիդմեր-Շլումպֆին ընտրել է 2012 թ. նախագահ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները:
Շվեյցարիայի նախագահն ամեն տարի ընտրվում է Դաշնային խորհրդի (կառավարության) անդամներից: Բուրժուադեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Վիդմեր-Շլումպֆի օգտին քվեարկել է 174 պատգամավոր:








































