Այսօր ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբորորդուն`Ստեփանին:
Ստեփան Հակոբյանի ձերբակալման գործողությունը տեղի է ունեցել Կիևյան կամրջի վրա: Նա եղել է 04 XX 600 համարանիշի Lexus մակնիշի ավտոմեքենայով, երկու թիկնապահների հետ: Թիկնապահներին ևս տեղափոխել են ոստիկանություն:
Ստեփան Հակոբյանը առնչվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության գործի հետ: Նախաքննական մարմինը կասկածում է, որ Սեդրակ Զատիկյանին սպանելու պատվիրատուն Ստեփան Հակոբյանն է:Հիշեցնենք, որ Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին:








































