Կալինինգրադում հինգհարկանի բնակելի շենքի տանիքից ընկել ու մահացել է Հայաստանի 40-ամյա մի քաղաքացի:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել շենքի տանիքում աշխատանքների իրականացման ժամանակ:
Նախնական տվյալների համաձայն` տղամարդը տանիքում աշխատել է առանց պահպանելու անվտանգության կանոնները:
Դեպքի առնչությամբ կատարվում է հետաքննություն` որոշելու դեպքի առիթով հարուցե՞լ քրեական գործ, թե՞ոչ (ՌԴ Քրեական օրենսգրիքի 2րդ մասի 143-րդ հոդված):









































