Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հերքել է վերջին շրջանում մամուլի կողմից շրջանառության մեջ դրած այն լուրը, թե Իրանը հարձակման ենթարկվելու դեպքում պատրաստվում է փակել Հորմուզի նեղուցը.
«Մեր օրակարգում չկա այդպիսի հարց։ Մենք բազմիցս կրկնել ենք դա։ Եթե Հորմուզի նեղուցը փակվի, ապա դա կխոչընդոտի տարածաշրջանային երկրների զարգացմանը։ Հորմուզի նեղուցով է անցնում համաշխարհային նավթի 40 տոկոսը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե ազգային պաշտպանության գծով Իրանի խորհրդարանական կոմիտեի անդամ Փարվիզ Սարվարին տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Իրանի զինված ուժերը մոտ ժամանակներս զորավարժություններ են անցկացնելու, որոնց ժամանակ դիտարկելու են Հորմուզի նեղուցի փակման տարբերակները։







































