News Georgia-ի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Թբիլիսիի միջազգային օդանավակայանն ընդունել է այս տարվա իր միլիոներորդ ուղևորին։ Խոսքը Դավիթ Կատամաձեի մասին է, որը Թբիլիսիից մեկնել է Կիև։
Միլիոներորդ ուղևորին ընդունելու կապակցությամբ կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում, որի ժամանակ Կատամաձեին հանձնվել են հիշարժան նվերներ, ինչպես նաև վաուչեր, որը նա մեկ տարվա ընթացքում կարող է գործածել Թբիլիսիի և Բաթումի միջազգային օդանավակայանների խանութներում ու սնման կետերում։
Պաշտոնական տվյալներով՝ այս տարի Թբիլիսիի միջազգային օդանավակայանն արդեն իսկ սպասարկել է 29 տոկոսով ավելի շատ ուղևորների՝ համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ։ Դա պայմանավորվում է Վրաստանի նկատմամբ հետաքրքրության մեծացմամբ։









































