Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի վրա հարձակում իրականացրած անձանցից մեկը կալանավորված է:
ՀՀ ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են,որ նրանցից Արմեն Եղոյանը կալանավորված է, իսկ Արամ Զաքարյանը գրավի դիմաց ազատ է արձակվել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ’ Քրեական օրենսգրքի 164-րդ (մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը) և 258-րդ (խուլիգանություն) հոդվածի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին, ժամը 21.40-ի սահմաններում, մայրաքաղաքի Չարենց եւ Հերացի փողոցների գետնանցման հատվածում խոշոր ավտովթարի վայրում հիմնական մեղավորները նյարդայնանալով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ներկայությունից’ հարվածել ու քաշքշել էին վերջինս, երբ նա փորձել էր լուսանկարել ավտովթարը:













































