Wednesday, 15 05 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 67-ի
16:40
Մոսկվան իրատեսական է համարում Ուկրաինայում խաղաղության շուրջ Չինաստանի ծրագիրը․ Պուտինը հարցազրույց է տվել Xinhua-ին
Մոսկվան սպառնում է . Բաքուն կգայթակղվի՞
Նոր արագաչափ՝ Դավիթաշեն-Աշտարակի խճուղում
Անում են այն, ինչի մեջ մեղադրում են իշխանությանը. հաշտության քարոզի տակ ատելություն է հնչում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին
ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերմանը նվիրված արարողություն՝ Խոջալուում
Վեց տարի իշխանության եք, մերժված համակարգը դեռ կա. ակտիվ և արագ քայլեր են անհրաժեշտ
«Որևէ արտառոց իրավիճակ չկա». ՆԳՆ-ն՝ ուժեղացված ծառայության մասին
Զախարովան՝ ՌԴ սահմանապահ զորքերը ՀՀ-ից ամբողջությամբ դուրս բերելու մասին
Նման նշանակալի միջոցառման անցկացումը վկայում է ՎԶԵԲ-ի և Հայաստանի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին
Շարունակվում են Բագրատ արքեպսկ Գալստանյանի առաջնորդած խաղաղ, անհնազանդության գործողությունները
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը
Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ՀՀ-ն շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում. վարչապետ
Զախարովան ողջունել է Ալմաթիում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
«ՌԴ-ն Հայաստանին չի առաջարկել դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից». Զախարովա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վանաձորցուն 3000 դրամ են վճարել՝ հանրահավաքի գալու համար
Հայ-հնդկական պաշտպանական առաջին խորհրդակցությունը
14:45
«Իվանիշվիլին անձնական շահերը վեր է դասել Վրաստանի շահերից». Օ՛Բրայեն
Խարկովի մարզի երեք շրջաններից տարհանվել է գրեթե 8000 մարդ` ռազմական գործողությունների պատճառով
Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո
Լուրերի օրվա թողարկում 14։00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը

Իրանը վայր չի գցել ամերիկյան անօդաչու ինքնաթիռը. Մայք Ռոջերս

ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության գծով հատուկ կոմիտեի նախագահ Մայք Ռոջերսը հերքել է այն տեղեկատվությունը, թե Իրանն է վայր գցել իր արևելյան հատվածում (իրանա-աֆղանական սահմանից մոտ 225 կիլոմետր հեռավորության վրա) հայտնված ամերիկյան RQ-170 անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ)։

Ըստ Ռոջերսի՝ ամերիկյան ԱԹՍ-ի վայր ընկնելու պատճառը նրանում առաջացած տեխնիկական խնդիրներն են. «Իրանցիները վայր չեն գցել այն և ոչ էլ հարկադիր վայրէջք են պարտադրել՝ գործի գցելով ռադիոէլետրոնային պայքարի միջոցները։ Որևէ արտաքին ուժ ԱԹՍ-ին չի հարկադրել վայրէջք կատարել։

Ես կարող եմ ասել, որ այն վայրէջք է կատարել տեխնիկական պատճառներով։

Ինձ մտահոգում է այն, որ իրանցիները դրա շնորհիվ կարող են իրազեկվել Պենտագոնի ռազմական տեխնոլոգիաների գաղտնիքներից։ Սակայն մինչև իրանցիներն աշխատեն դրա վրա, ԱՄՆ-ը որևէ նոր բան կհնարի»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրանին խնդրել էր վերադարձնել իրենց ԱԹՍ-ն, սակայն Իրանը մերժել է դա՝ պահանջելով իր օդային սահմանի խախտման համար ներողություն խնդրել։

Այժմ անգամ նշվում է, որ Իրանը Ռուսաստանին առաջարկել է ծանոթանալ ամերիկյան նորագույն այդ ԱԹՍ-ի ռազմական տեխնոլոգիաներին՝ ռուսական C-300 համալիրների ստացման դիմաց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում