Քիչ առաջ «Նարեկացի» արվեստի միության տնօրեն Նարեկ Հարթունյանի գործը քննող քննիչ Ռաֆիկ Մկրտչյանի որոշմամբ Հարթունյանի խափանման միջոց կալանքը վերացվել է:
Ազատ են արձակվել նաեւ «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզ» ընկերության կազմակերպչական գծով փոխտնօրեն Անի Մնացականյանն ու գլխավոր հաշվապահ Արթուր Գալստյանը:
Հիշեցնենք,որ «Նարեկացի» արվեստի միության տնօրեն Նարեկ Հարթունյանը ձերբակալվել էր հարկերից խուսափելու կասկածանքով և նրան տրվել էր նախնական երկու ամիս կալանք:








































