Tuesday, 16 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

ՀՀ գլխավոր դատախազությունը արձագանքել է հրապարակմանը

«Հայկական ժամանակ» օրաթերթի` 2011թ. դեկտեմբերի 9-ի համարում հրապարակվել էր հոդված` «Բաց նամակ պարոն նախագահին» վերտառությամբ, որտեղ Հ. Մելքոնյանը հայտնում է, որ իրեն մեղադրում են 8000 դրամ արժողությամբ գարեջուր գողանալու մեջ և որ ինքն արդեն 10 ամիս է, ինչ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ քննարկման առարկա են դարձվել բաց նամակում մատնանշված հանգամանքները:

Երևան քաղաքի Փափազյան 22ա շենքի դիմաց գտնվող հյութերի պահոց հանդիսացող սառնարանից գողություն կատարելու դեպքի առթիվ 2011թ. հունվարի 26-ին ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2011թ. հունվարին Հ. Մելքոնյանը, նախնական համաձայնության գալով իր ծանոթ Վ. Գրիգորյանի հետ, գողություն կատարելու դիտավորությամբ, ոտքով կոտրել է Փափազյան 22ա շենքի դիմաց գտնվող հյութերի պահոց հանդիսացող սառնարանի փականը, գողացել գարեջուր և հյութեր` պատճառելով 8000 դրամի գույքային վնաս:

Նույն օրը Վ. Գրիգորյանը ձերբակալվել է: Վերջինիս 2011թ. հունվարի 28-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով, իսկ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Վ. Գրիգորյանն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ:

Ոստիկանության Արաբկիրի բաժինը, Հ. Մելքոնյանին իր գրանցման հասցեում չհայտնաբերելով, նրա նկատմամբ հայտարարել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: Մի քանի օր անց` փետրվարի 19-ին, Հ. Մելքոնյանը հայտնաբերվել և կալանավորվել է:

2011թ. մարտի 12-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն, որը չի հաստատել մեղադրական եզրակացությունը, և 14.03.11թ. քրեական գործը վերադարձվել է ոստիկանության Արաբկիրի քննչական բաժին` լրացուցիչ քննություն կատարելու համար, որտեղից էլ Էրեբունու քննչական բաժին, քանզի պարզվել է, որ վերը նշված մեղադրյալներից մեկի` Վ. Գրիգորյանի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ է քննվում նաև ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում:

Հ. Մելքոնյանը վերոհիշյալ բաց նամակում տարակուսանք էր հայտնել, թե իր քրեական գործը միացրել են անծանոթ երկու անձանց քրեական գործի հետ:

ՀՀ գլխավոր դատախազությունից պարզաբանում են, որ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում 05.03.11թ. հարուցվել է քրեական գործ` քաղաքացու նկատմամբ մի խումբ անձանց կողմից ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:

Նախաքննությամբ պարզվել է, որ ավազակային հարձակումը կատարել են Ա. Ղևոնդյանը, Ժ. Ղուկասյանը և Արաբկիրի քննչական բաժնում քննվող, վերը հիշատակված քրեական գործով մեղադրյալ Վ. Գրիգորյանը: Ուստի նշված երկու քրեական գործերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածով սահմանված կարգով միացվել են մեկ վարույթում (նույն անձի վերաբերյալ մի քանի հանցագործությունների վերաբերյալ գործերը կարող են միացվել մեկ վարույթում) և նախաքննությունը շարունակվել է ոստիկանության էրեբունու բաժնում:

Արդյունքում` Ժ. Ղուկասյանին և Ա. Ղևոնդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետորով, Վ. Գրիգորյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, Հ. Մելքոնյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

27.06.2011թ. քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

Քրեական գործը ներկայում գտնվում է դատաքննության փուլում:

Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազին ցուցում է տրվել` դատարանում քննության առարկա դարձնել Հ. Մելքոնյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում