ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանել է «Արմինֆո» գործակալության հարցին, որը խնդրել է մեկնաբանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «ուշ թե շուտ իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա եվրոպական պետությանը բնորոշ ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում» խոսքին ի պատասխան Թուրքիայի Եվրամիության հարցերով պետնախարարի արձագանքն առ այն, որ ոչ ոք չի կարող թուրքերին ծնկի բերել:
Շ. Քոչարյանն ասել է, որ նմանատիպ արձագանքը, այն էլ Եվրամիության հետ ինտեգրացման համար պատասխանատու պաշտոնյայի շուրթերից, ապացույցն է այն ցավալի իրողության, որ այսօրվա Թուրքիան դեռևս չունի եվրոպական երկրին բնորոշ ղեկավարություն և որոշ թուրք պաշտոնյաներ ոչ թե ժամանակակից եվրոպական արժեհամակարգի կրողն են, այլ մնում են Օսմանյան կայսրության մարդատյաց մտածելակերպի ժառանգորդը:









































