Google կորպորացիան Memories for the Future կայքում ներկայացրել է բաժին՝ նվիրված 2011 թ. մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժին և ցունամիին: Այս մասին ասվում է Կորպորացիայի պաշտոնականան բլոգում:
Հատուկ էջի վրա տեղադրված է Ճապոնիայի քարտեզը համայնապատկերներով, որոնք նկարվել են Street View նախագծի շրջանակներում: Առանձին կարելի է դիտել բոլոր կադրերը կամ միայն այն նկարները, որոնք արվել են նախքան աղետը:
Նախագծի հեղինակների կարծիքով՝ այդպիսով կայքի այցելուները կարող են գնահատել տեղի ունեցած աղետի ծավալները: Ընդհանուր առմամբ, նկարվել է 43 հազար կիլոմետր փողոց և ճանապարհ:
2011 թ. մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժին և դրան հաջորդած ցունամիին զոհ է ցնացել ավելի քան 23 հազար մարդ, իսկ տնտեսական վնասը կազմել է 210 մլրդ դոլար:








































