Եվրախորհրդարանի անդամները Մեծ Բրիտանիային մեղադրել են եսասիրության և զորակցության զգացողության բացակայության մեջ: Ինչպես հաղորդում է BBC-ն, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչու Եվրոպան պետք է, որպես փոխհատուցում, տարեկան մի քանի միլիարդ ֆունտ վճարում կատարի Մեծ Բրիտանիայի բյուջե:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Բրիտանիան արգելափակեց եվրոն փրկելու և պարտքային ճգնաժամից հրաժարվելու համար բյուժետային քաղաքականության ինտեգրման շուրջ Եվրամիության փորձերը: