Երեկ YouTube վիդեոհոսթինգում տեսանյութ է տեղադրվել, որում ապացուցվում է, որ Մանեժի հրապարակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զորակցության ցույցի մասնակիցներին հավաքել են փողով: Տեսանյութում երևում է, թե ինչպես են Հեղափոխության հրապարակում որոշ մարդիկ տետրում գրանցում ակցիայի մասնակիցներին:
Գումարի փոխանցումը տեսախցիկը չի գրանցել, սակայն ակցիայի մասնակիցները խոստովանել են, որ իրենց պարգևատրում են խոստացել: Գրանցող խմբի անդամները բավական ագրեսիվ են արձագանքել, երբ տեսել են, որ իրենց նկարահանում են, և փորձել են խլել տեսախցիկները:








































