«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` 2012 թ. տարեսկզբին նախընտրական արշավին անձամբ մասնակցելու համար պաշտոնից կհրաժարվի Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Ինչպես հայտնում են մեր աղբյուրները` այդ պաշտոնում Արթուր Բաղդասարյանին կփոխարինի ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը, ինչպես հայտնի է, պաշտոնանկ լինելուց հետո շարունակում է մնալ Անվտանգության խորհրդի անդամ: