Շառլ Ազնավուրը Մոսկվայում ունեցած իր համերգային ծրագրի շրջանակում զրուցել է Life Showbiz-ի լրագրողի հետ:
Life Showbiz-ի հետ զրույցում երգիչը մասնավորապես ասել է. «Հիմա իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում: Ինձ համար դա քաղաքականապես անընդունելի եմ համարում:
Հնարավորություն չտալով երկրին շնչել` Հայաստանի կառավարությունն իր երկիրը զրկում է երիտասարդությունից: Նրանք լքում են երկիրը:
Այդ իմաստով խնդիրն արդեն ունի ոչ թե քաղաքական, այլ համամարդկային բնույթ: Այն պետք է անհապաղ լուծել», -ասել է հայազգի երգիչը: