Օրվա ընթացքում մի շարք ուկրաինական, ռուսական ու հայկական մի շարք ԶԼՄ-ներ լրատվամիջոցներ ինտերնետում կարծես լուր էին «հայտնաբերել» Facebook սոցցանցի փակման մասին:
Շրջանառվող լուրերի համաձայն` սոցցանցը հաջորդ տարվա մարտի 15-ից պետք է վերջնականապես փակվի:
«Facebook-ը դուրս է եկել վերահսկողությունից, իսկ ընկերության կառավարման ժամանակ առաջացած սթրեսը կոտրել է կյանքս»,- հայտարարել էր իբր Մարկ Ցուկերբերգն ինչ-որ ասուլիսում:
Նորությունը հաշված ժամեր անց տարածվել է հեղինակավոր լրատվամիջոցների կողմից:
Տեղեկությունը տարածվել է Weeklyworldnews.com երգիծական կայքի կողմից: Կայքում եղել է մեկ անհամապատասխանություն` լուրը տեղադրված է եղել 2011թ. մարտի 13-ին:











































