Դեկտեմբերի 12-ին` ժ. 22.28-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում նախնական տվյալներով տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարար ուժերի հատուկ ջոկատը և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով:
Դեռևս չպարզված հանգամանքներում ծառին է բախվել «Մերսեդես» մակնիշի 19 SS 112 պետհամարանիշի ավտոմեքենան:









































