Հոլանդական ճարտարապետական ընկերությունը ներողություն է խնդրել Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում նախագծված երկու երկնաքերների համար, որոնք որոշակի նմանություն են ունեցել սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների հետևանքով պայթեցված ԱՄՆ-ի Առևտրի կենտրոնի հետ:
Կազմակերպությունն իր կայքում այսօր գրել է, որ նպատակ չի ունեցել իր կառույցի միջոցով հիշեցնել 2001թ. իրադարձությունների մասին:
Կայքում նշված է, որ ընկերությունն անկեղծորեն ներողություն է խնդրում բոլոր նրանցից, ում վիրավորել է իր նախագծի պատճառով: Հայտարարության մեջ չի ասվել, սակայն, թե արդյոք ընկերությունը կփոփոխի՞ կառույցի նախագիծը, թե՞ ոչ:
The Wall Street Journal-ը գրում է, որ Հարավային Կորեայում շինարարությունը կսկսվի 2013թ.:








































