Sunday, 07 06 2026
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում

Վրաստանում նոր քաղաքի կառուցման ծրագիրը անակնկալի է բերել բոլորին

Երկրում «զրոյից» նոր քաղաք կառուցելու ծրագիրը շատերին թերահավատություն է ներշնչում`ստիպելով կասկածել նախագծի նպատակահարմարության, և ընդհանրապես նրա`ցանկալի և անհրաժեշտ լինելու վրա:

Վրաստանի սևծովյան նշանակալի նավահանգիստներից մեկը`կես միլիոն բնակչություն ունեցող Լազիկան, որն իր մեծությամբ զիջելու է միայն մայրաքաղաք Թբիլիսիին, համարվելու է երկրի արևմտյան հատվածի տնտեսական կենտրոնը: Համենայնդեպս, այսպես է նախատեսված Վրաստանի իշխանությունների ծրագրով, եթե այն երբևէ կյանքի կոչվի:

Անցյալ շաբաթ նախագահ Միխեիլ Սահակաշվիլու`նոր քաղաքի կառուցման ծրագրի մասին հայտարարությունը բավական անսպասելի էր Վրաստանի բնակչության համար:
«Մենք որոշել ենք խոշոր քաղաք հիմնել Անակլիա և Քուլևի բնակավայրերի միջև տեղակայված տարածքում`այն կոչելով Լազիկա: Տասը տարվա ընթացքում քաղաքը նվազագույնը կես միլիոն բնակչություն կունենա: Այն կլինի Թբիլիսիից հետո Վրաստանի երկրորդ խոշոր քաղաքը, կդառնա Վրաստանի արևմուտքում հիմնված գլխավոր առևտրա-տնտեսական կենտրոնը, ինչպես նաև ողջ սևծովյան հատվածի կենտրոնական նավահանգստային քաղաքը», – հայտարարել էր Սահակաշվիլին դեկտեմբերի 4-ին Վրաստանի արևմուտքում տեղակայված Զուգդիդի քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

Նախագահի հայտարարությունից հետո շատերը սկսեցին կասկածել`արդյոք հնարավոր է ընդամենը մի քանի տարում հարթավայրում «զրոյից» քաղաք կառուցելը և ընդհանրապես ինչ իմաստ ունի դա անելը:

Վրաստանում արդեն իսկ երկու խոշոր նավահանգստային քաղաքներ կան`Բաթումին և Փոթին, որի հարևանությամբ էլ պետք է հետագայում կառուցվի Լազիկա քաղաքը:
Պետք է նշել, որ նախագահ Սահակաշվիլու խոշոր ծրագրերից շատերը, այդ թվում`Փոթիում ազատ արդյունաբերական գոտու կառուցման նախագիծը, կամ անորոշության են մատնվել կամ պարզապես ձախողվել են (տե´ս «Վրաստան. նավահանգստային քաղաքը պատրաստվում է փախստականների ներհոսքին» հոդվածը):

Սահակաշվիլու պնդմամբ`Լազիկա քաղաքի շինարարության աշխատանքները կսկսվեն գալիք տարի. այս նախագծի իրականացման շնորհիվ հազարավոր աշխատատեղեր կգոյանան: Ներկայում քաղաքի կառուցման նախագծի արժեքը գնահատվում է շուրջ 1 միլիարդից մինչև 1 ու կես միլիարդ լարի կամ 600-900 միլիոն դոլար, ընդ որում`կառավարությունը նախատեսում է տրամադրել շուրջ 200 միլիոն լարի նախագծի իրականացման համար:

«Մենք արդեն իսկ սկսել ենք բանակցությունները Ասիայից և Եվրոպայից մի շարք խոշոր ներդրումային ընկերությունների հետ` նոր քաղաքի շինարարության նախագծում ներդրումներ կատարելու վերաբերյալ», – հայտարարել է Սահակաշվիլին Զուգդիդիում կայացած իր ելույթի ընթացքում:

Նախագահի այս ելույթից հետո շատերը Վրաստանում սկսեցին կասկածել`արդյոք նպատակահարմար է ներդրում կատարել նոր քաղաքի կառուցման նախագծում, երբ երկիրը ներկայում բազում այլ խնդիրներ ունի:

Բացի այդ, պարզ չէ դեռ, թե ինչպես է քաղաքը 500 հազար բնակիչ ունենալու, քանի որ Վրաստանի բնակչության ընդհանուր թիվը կազմում է 4,5 միլիոն մարդ, որոնցից 1,2 միլիոնն ապրում է Թբիլիսիում:

Այս կապակցությամբ Սահակաշվիլին իր ելույթի ընթացքում կոչ է արել «Վրաստանից գաղթածներին և Աբխազիան լքած փախստականներին վերադառնալ և կառուցել նոր քաղաքը մեզ հետ միասին»:

Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն հայտնել է, որ քաղաքի շինարարության աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև 2015 թվականը:

«Ինչ վերաբերում է քաղաքի բնակչությանը, նրանց մի մասը կլինեն գյուղերից, մյուս մասն էլ`արտասահմանից վերադարձածները կամ նրանք, ովքեր կվերադառնան հետագայում», – հավելել է Մանջգալաձեն:

Աբխազիայից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա այս նոր քաղաքի կառուցման նախագիծն իրականում նշանակալի քաղաքական ենթատեքստ ունի:
Աբխազիան անջատվել է Վրաստանից և անկախություն հռչակել, որը պաշտոնապես ճանաչվել է Ռուսաստանի կողմից: Սահակաշվիլին իր հերթին մշտապես շեշտել է, որ պատրաստվում է հետ վերադարձնել Աբխազիան և Մոսկվայի կողմից աջակցության վայելող մեկ այլ երկրամասը`Հարավային Օսիան:

Այսպիսով, խոշոր քաղաքի կառուցման ծրագիրը հետապնդում է երկու նպատակ`նախ գերազանցել Սուխումին`Աբխազիայի մայրաքաղաքը, որը նաև նավահանգիստ է և ներկայում դուրս է Վրաստանի սահմաններից, երկրորդը`ստեղծել յուրատեսակ տնտեսական հենադաշտ (պլացդարմ), որը թույլ կտա վերադարձնել Աբխազիան:
«Մենք ստեղծում ենք նոր խոշոր քաղաք, որն ի սկզբանե իր չափերով մեծապես կգերազանցի Սուխումին, և որը հստակ հիմքեր կստեղծի Վրաստանի տարածքի մնացած մասը վերադարձնելու համար, քանի որ Վրաստանը, բնականաբար, չի կարելի պատկերացնել առանց Աբխազիայի», – հայտարարել էր Սահակաշվիլին:
Վրաստանի նախագահի նոր ծրագիրը շատ վերլուծաբաններ թերահավատությամբ են ընդունում:

«Սա քարոզչական և գովազդային արշավ է, որի նպատակն է նոր հույսեր ներշնչել բնակչությանը: Իշխանությունների ունեցած ռեսուրսներն արդեն իսկ սպառվում են, իսկ նրանք դեռ նոր խոշոր նախագծեր են ցանկանում նախաձեռնել», – IWPR-ին ասաց Հասարակական նախագծերի կենտրոնի նախագահ Գեորգի Խուխաշվիլին:

«Ինչպե՞ս կարելի է խոսել այս նախագծի հաջողության մասին, երբ դեռ հիշում ենք նախորդ`Փոթիում ազատ արդյունաբերական գոտու ստեղծման վերաբերյալ նախագծի օրինակը, ինչպես նաև այլ հսկայական նախագծեր, որոնց վրա իշխանությունները հույս էին դնում: Բացի այդ, որտեղի՞ց են կես միլիոն մարդ գտնելու», – հավելել է նա:
Վրաստանի քաղաքաշինության նախկին նախարար Մերաբ Չխենկելին իր հերթին թվարկում է, թե ինչպիսի խնդիրներ են սպասվում «զրոյից» նոր քաղաք կառուցելու դեպքում, այդ թվում`տրանսպորտի ապահովումը, դպրոցների, հիվանդանոցների կառուցումը և բազում այլ խնդիրներ:

«Կարծում եմ`հնարավոր չի լինի այդ ամբողջը տասը տարվա ընթացքում ստեղծել», – նշում է Չխենկելին`հավելելով, որ քաղաքային բնակչությունն ավելանալու միտում ունի արդեն իսկ գոյություն ունեցող արտադրական որևէ կառույցի շուրջ:

«Կարելի է որևէ գործարանի շուրջը գյուղ հիմնել, բայց ոչ կես միլիոն բնակչություն ունեցող քաղաք: Լավ կլիներ, եթե իշխանությունները մտածեին գոյություն ունեցող քաղաքների զարգացման մասին», – ասում է նա:
Սակայն նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն այս հարցում առավել լավատեսական է տրամադրված:

«Ոչ ոք հույսեր չի փայփայում, որ քաղաքը կկառուցվի մեկ օրում կամ նույնիսկ մեկ տարում: Քաղաքի հիմնական առավելությունը նրա տեղակայման վայրն է, որը շատ հարմար է», – նշում է Մանջգալաձեն:

Գեորգի Խուխաշվիլին իր հերթին նշում է, որ երբ Սահակաշվիլին տեղեկացրեց [Վրաստանի արևմտյան շրջանների] տեղական իշխանությունների ներկայացուցիչներին Լազիկա քաղաքի կառուցման ծրագրի մասին, նրանց արձագանքն ինքնին չափազանց խոսուն էր:

«Կարծում եմ`այս նախագծի ապագան լավագույնս արտացոլված էր Վրաստանի արևմտյան շրջանների տարածքային իշխանությունների ներկայացուցիչների հայացքներում, որոնք ներկա էին, երբ նախագահն այս խիստ անսպասելի հայտարարությունն արեց: Նրանց հայացքները լի էին սարսափով», – ասում է Խուխաշվիլին:

Հեղինակը IWPR-ի պատրաստած լրագրող է և «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը Վրաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում