Իտալիայում երեք խոշոր արհմիություն գործադուլների շարք է հայտարարել: Այս միջոցով նրանք իրենց դժգոհությունն են հայտնում Մարիո Մոնտիի ղեկավարությամբ իշխանության բյուջետային բարեփոխումների դեմ:
BBC-ին գրում է, որ արհմիությունների ղեկավարները հանդիպել են վարչապետի հետ, սակայն ոչ մի փոխհամաձայնության չեն եկել:
Երկուշաբթի երեքժամյա գործադուլ են հայտարարել նավահանգստի աշխատակիցները, ութժամյա`ավտոարտադրության աշխատակիցները:
Գործադուլի են պատրաստվում նաև տպագրությունները, ինչի հետևանքով շատ թերթեր երեքշաբթի չեն աշխատի:
Դեկտեմբերի 15-16-ը գործադուլ կանեն հասարակական տրասպորտի աշխատակիցները:









































