Հոլանդական ճարտարապետական MVRDV ընկերությունը ներողություն է խնդրել Սեուլի կենտրոնում զույգ երկնաքերների նախագծի համար, որը հիշեցնում էր Նյու Յորքի համաշխարհաին առևտրի կենտրոնի աշտարակները:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, նախագիծը հրապարակվել է անցած շաբաթ: Ենթակառույցը ներառում է շքեղ բնակարաններ, լողավազաններ, ռեստորաններ, սրճարան և մարզասրահ:
2011 թվականի ահաբեկչության զոհերի հարազատները իրենց վրդովմունքն են հայտնել`ասելով, որ նախագծողների մոտ հարգանք չկա զոհվածների նկատմամբ: Նրա խոսքերով, շենքի նախագիծը գովազդի էժանագին ձև է:
MVRDV ընկերությունը հայտարարել է, որ չի պատրաստվում կրկնօրինակել Նյու Յորքի երկնաքերները, նույնիսկ նմանություն չի տեսել: Ընկերությունը չի նշել, թե արդյոք փոխելու է շենքի նախագիծը: Վերջնական նախագիծը հաստատվելու է մարտին:









































