«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ` ArmComedy նախագծի կողմից իրականացվող «NewsՀաբ» հումորային ինտերնետ-հաղորդաշարը ճանաչվել է 2011 թ. լավագույն ինտերնետ-նախագիծ:
«Սուր երգիծանքի ժանրում օրվա կարևորագույն հարցերը ճաշակով բարձրացնող «NewsՀաբ»-ը էականորեն տարբերվում է Հայաստանի` վերից վար գրախոսության ենթարկվող հեռուստաընկերություններով ցուցադրվող հումորային աղբից»,- ասվում է «Չենք լռելու» նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:








































