Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ, դեկտեմբերի 8-ին Բինգյոլի Քարլըօվա շրջանում իրականացված հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել է 7 և սպանվել 1 քուրդ զինյալ։
Նշվում է, որ սպանվածը Էրզրումի նահանգում PKK-ի համակարգողն է։ Թուրքական անվտանգության ուժերին հանձնված PKK-ականների մոտից հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք։









































