Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Էջմիածին-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ում իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես-Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:









































