Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձինք Սիրիայում գնդակոծել են Սիրիայից Թուրքիայի վերադարձող թուրքական բեռնատար ավտոմեքենան։ Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի սահմանից 15 կիլոմետր հեռավորության վրա։
Բեռնատարի վարորդը պատմել է, որ քաղաքացիական հագուստով մոտ 100 անձինք կտրել են ճանապարհը և հրամայել կանգնել. «Երբ ես կանգնելու համար դանդաղեցրի մեքենայի ընթացքը, նրանք բացեցին ճանապարհը, և ես առաջ գնացի։ Սակայն նրանք իմ հետևից կրակահերթ (12 փամփուշտ) արձակեցին բեռնատարի ուղղությամբ։ Ես արագոր հեռացա այդ վտանգավոր վայրից»։











































